Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
SocityԿոնվերս Բանկը հպարտությամբ հայտնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի (BACEE) հոգաբարձուների խորհրդի անդամ:
Այս նշանակալից իրադարձությունը հստակ արտացոլում է Կոնվերս Բանկի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆինանսական ոլորտի զարգացմանը:
Պարոն Հակոբյանը BACEE-ի խորհրդի աշխատանքին է միանում ֆինանսների կառավարման և ռազմավարական պլանավորման ոլորտներում հարուստ փորձառությամբ: Կոնվերս Բանկում կառավարման փորձառության, ինչպես նաև բանկային համակարգի ընդգրկուն գիտելիքի շնորհիվ նրա դերակատարումն նշանակալի կլինի BACEE-ի՝ տարածաշրջանում կայուն զարգացմանն աջակցելու գործում:
«Հպարտ ենք, որ Հրանտ Հակոբյանն է ներկայացնելու Կոնվերս Բանկը BACEE-ի խորհրդում։ Իր փորձառությամբ նա առանցքային դերակատարում կունենա BACEE-ի նպատակների իրականացման, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային համայնքում կապերի ամրապնդման հարցում»,- ասել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Պարոն Հակոբյանը իր հերթին նշել է. «Ուրախ եմ, որ միանում եմ BACEE-ի խորհրդին և իմ ներդրումն եմ ունենալու կազմակերպության շարունակական հաջողության հարցում: Ես հատկապես ձգտելու եմ ռազմավարական զարգացման հարցում իմ փորձառությունն օգտագործել ներկա բարդ մակրոտնտեսական միջավայրում կողմնորոշման, թղթակցային բանկային հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում կազմակերպության հեղինակության աճի խթանման համար»:
BACEE-ն շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որի նպատակն է Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական ոլորտի կայունության և շարունակական զարգացման ապահովումը: Այն աջակցում է տարածաշրջանային բանկերին ֆինանսական գիտելիքների, նորարարական լուծումների ներդրմանը:
Կոնվերս Բանկը Հայաստանի արագ զարգացող ունիվերսալ բանկերից է, որն առաջարկում է լայնածավալ ֆինանսական պրոդուկտներ, ծառայություններ է առաջարկում թե անհատներին, թե բիզնեսին: Բանկի լայն ցանցը ներառում է 33 մասնաճյուղ, մոբայլ և առցանց բանկային հարթակներ, որոնք գործարկվել են հաճախորդների աճող թվային պահանջներն առավելագույնս բավարարելու նպատակով: