Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ
SocityՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սեպտեմբերին գողություն է կատարել համագյուղացու տնից։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ դեկտեմբերի 2-ին քրեական ոստիկանները Լենուղի գյուղում ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 46-ամյա տղամարդուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսվա վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է 57-ամյա համագյուղացու տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: