Ուշադրություն. Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր որոշման նախագիծ. այլևս մեքենաներում դիմակ կրելու կանոնները նույնը չեն լինի
SocityՓոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց սպասվող մեղմացումները։ Ավինյանի խոսքով, մասնավորապես, անձնական ավտոմեքենաներում դիմակ դնելու պարտադիր պահանջը չեղարկվում է, բայց կպահպանվի հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում։
Դիմակ դնելը պարտադիր չի լինի նաև հանրային մի շարք վայրերում՝ բնության գրկում, անտառում, նշել է Ավինյանը։