Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Politics«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրեն պատեպատ է զարկում, Հովիկ Աղազարյանը հանգդնել է չկատարել գերագույնի հրահանգը, վայր չդնել մանդատը։ Փաշինյանն իր հորդոր-հրահանգի մասին ասել էր մոտ տասն օր առաջ։ Աղազարյանն էլ իսկական «տրոլինգ» էր սկսել, օրեր շարունակ մատի վրա ֆռացնում էր ՔՊ-ին ու նրա պարագլխին, ապա և հստակ հրաժարվեց։ Ընդ որում, ի տարբերություն Փաշինյանի կամքն անմռունչ կատարող ու շնորհակալություն հայտնողների, Հովիկ Աղազարյանն իր մերժումը փաստարկել էր։
Քրեական տարբեր գործով անցնող Աղազարյանն ասել էր, որ եթե ընդուներ վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվեր, որ մեղավոր չէ, ապա հասարակութան մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ինքն էլ գնացել է այդ գործարքին:
Քրեական գործեր լինելու են, վստահաբար, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ թե՛ Աղազարյանին, թե՛ նրա որդուն կալանավորեն, բայց ամեն դեպքում Հովիկ Աղազարյանն անգամ իր կուսակիցներին է ապացուցել, որ կարելի է չկատարել Նիկոլ Փաշինյանի պահանջը, նրան էլ ուղարկել համապատասխան ուղղությամբ։
Աղազարյանը, ի վերջո, ոչ առաջինն է, ոչ վերջինը, բայց նրա քայլը դնում է ՔՊ փլուզման սկիզբը։
Արմինե Աթաբեկյան