Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
SocityԿոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին: Այն Բանկին է հանձնվել նոյեմբերի 22-ին՝ Visa Cashless Forum-ի շրջանակում: Անվանակարգում հաղթողը որոշվել է այնպիսի չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են նորարարական, թվային պրոդուկտների, ծառայությունների մշակումն ու ներդրումը:
«Թվային փոխակերպումը, ժամանակակից ու նորարար պրոդուկտների ներդրումը, թվային լուծումների շնորհիվ բանկային ծառայությունների որակի ու անվտանգության ապահովումը, գործընթացների արդյունավետության բարձրացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթությունն են: Շնորհակալություն ենք հայտնում VISA-ին երկարամյա համագործակցության համար և թվային փոխակերպման, նորարարական ծառայությունների և լուծումների ուղղությամբ Բանկի ջանքերը բարձր գնահատելու համար»,-ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է, որ վերջին տարիներին, թվային փոխակերպման շրջանակում, Բանկն իրագործել է մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում՝ Converse Mobile-ի թարմացված՝ ավելի լայն հնարավորություններով ու լուծումներով տարբերակի գործարկումը, С360 պրոդուկտային հարթակը, բիզնեսի ֆինանսավորման հարթակը, գործընթացների թվայնացումը:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: