Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո
RightԱյս գիշեր Ռուսթավելի պողոտայում շարունակվել են բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալությունները։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել 50 մարդ։
Վերջին օրերին ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 200-ը։ Փաստաբանները հայտնում են, որ ձերբակալվածներից մի քանիսն ազատ են արձակվել, իսկ մյուսները գտնվում են ժամանակավոր պահման վայրերում կամ բուժհաստատություններում։ Ձերբակալվածները մեղադրվում են ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։