Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
SocityՆոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.2°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.6°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.2°C
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։