Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով:
Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները և գոհունակությամբ արձանագրում եմ, որ վերջին տարիներին դրանք զարգացման նոր փուլ են թևակոխել:
Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը ևս զգալի դերակատարում ունի մեր պետությունների միջև փոխգործակցության խորացման գործում:
Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր երկկողմ օրակարգը հարստացնելու իմ պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:
Օգտվելով այս պատեհ առիթից՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում»:
Հետևեք մեզ՝ այստեղ