Բողոքի զանգվածային ակցիայից հետո Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում, վերականգնվել է երթևեկությունը։ Այստեղ երեկ գիշերն անցկացվել է բողոքի զանգվածային ակցիա՝ մինչև 2028 թ․ ավարտը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին կառավարության որոշման դեմ։
Ռուսթավելու պողոտայում տեղակայված խորհրդարանի շենքում անվտանգության կարմիր ռեժիմ է հայտարարվել։ Ներկայում անհայտ է՝ քանի մարդ է ձերբակալվել, և քանիսն են տուժել ակցիայի ժամանակ։
Ընդդիմադիր առաջնորդները կոչ են անում կառավարության որոշմանը դեմ քաղաքացիներին՝ կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ այսօր երեկոյան։
Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները երեկոյան Ռուսթավելու պողոտան ազատել են` ցուցարարներին դուրս բերելով այնտեղից։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, կան ձերբակալվածներ։