Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ
InternationalՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական հեղուկացված բնական գազը «վռնդել» եվրոպական շուկայից, որը, ենթադրաբար, պետք է նվազեցնի էներգակիրների գները։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով այս մարմնի ծրագիրը Եվրախորհրդարանի նիստում, որի մասնակիցները պետք է հաստատեն նոր եվրահանձնակատարներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է դուրս մղենք ռուսական բնական գազը եվրոպական շուկայից և մեծ ներդրումներ կատարենք կանաչ էներգիայի մեջ՝ մեր արդյունաբերության և սպառողների համար գներն իջեցնելու համար», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: