Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել
SocityՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.
«Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։
Բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները»։