Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը
SocityԹուրքիան Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրող Նիլ Հաուերին թույլ չի տվել մուտք գործել երկիր՝ պատճառաբանելով, որ նա «սև ցուցակում» է: Հաուերը հետ է ուղարկվել: Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Երեկ ինձ արգելել են մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն։ Զբոսաշրջային այցի նպատակով՝ Երևանից մեկնել էի Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան: Անձնագրային ստուգման ժամանակ ինձ մի կողմ տարան, տեղեկացրին, որ «սև ցուցակում» եմ։ 16 ժամ պահեցին ու արտաքսեցին», - գրել է Հաուերը՝ հավելելով, որ բողոքարկելու է արգելքը։
Հաուերը հայտնի է իր հակաթուրքական ու Արցախի բնակչության բռնի տեղահանման մասին իր գրառումներով։