ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է
SocityՀայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, օբյեկտիվորեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների ուշադրության կենտրոնում է։
Կոմբինատը, որը վաղուց դարձել է հայաստանյան տնտեսության լոկոմոտիվն ու ողնաշարը, իր վրա է սևեռում թե՛ բարեկամ, թե՛ թշնամի երկրների ուշադրությունը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի թիրախում առաջին հերթին ՀՀ հանքարդյունաբերության ոլորտն է, և, մասնավորապես, ԶՊՄԿ-ն։
Օգտագործելով տարբեր «բնապահպանների», կասկածելի ծագում ունեցող կառույցների կեղծ և պատվիրված եզրակացություններն ու զեկույցները՝ Բաքուն մշտապես փորձել է միջազգային ասպարեզում տպավորություն թողնել՝ իբր Հայաստանում բնապահպանական նորմերը չեն պահպանվում։
Վերջերս Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի նախաձեռնող ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետներն այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Հյուրերը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են ԶՊՄԿ արդյունաբերական ողջ ցիկլին, շրջել ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին: Իրանցի հյուրերն ականատես են եղել հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։ Հարկավոր է ավելի ակտիվացնել նման այցերը, ոչ միայն իրանական, այլև այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել կատարվող աշխատանքներին, քանի որ մեղադրանքները ազդում են առաջին հերթին ՀՀ իմիջի վրա։
Մեր տեղեկություններով, ԶՊՄԿ-ում առաջիկայում նման բազմաթիվ նախաձեռնություններ են նախապատրաստվում, որոնց նպատակը հանքարդյունաբերության լավագույն մեթոդները ներկայացնելն է։
Աշոտ Մակարյան