Երևանում Opel-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել բենզալցակայանում
SocityԱյսօր՝ փետրվարի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Տեղում են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները:
Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: