Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում
EconoмицсՎարշավայի տեխնոլոգիական համալսարանի և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի գիտնականները մշակել են օկտասֆերոսիլիկատի վրա հիմնված ծածկույթ, որը կարող է պաշտպանել ֆոտոգալվանային արևային վահանակները ձմռանը սառցակալումից: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Colloids and Surfaces A: Physicochemical and Engineering Aspects ամսագրում, գրում է focus.ua-ն։
Հետազոտողների կարծիքով պանելների վրա ձյան և սառույցի ձևավորումն ու կուտակումը կարող է արգելափակել լույսի անցումը և այդպիսով նվազեցնել կամ նույնիսկ դադարեցնել ձմռանն էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Գիտնականներն առաջարկել են լուծել այդ խնդիրն օգտագործելով թափանցիկ սիլիկոնե էպոքսիդային խեժի վրա հիմնված ծածկույթ, որը ձևափոխված է երկու կամ երեք ֆունկցիոնալացված օկտասֆերոսիլիկատներով (OSS): Օկտասֆերոսիլիկատները կարգավորելի կառուցվածքով սիլիցիումի օրգանական միացությունների դաս են, որոնք կարող են ձևավորել հակասառույցային հատկություններ:
«Ծածկույթները կարող են ամբողջությամբ կամ մասամբ փոխարինել արդյունաբերության մեջ օգտագործվող սառցակալման դեմ մեթոդներին, որոնք անարդյունավետ են: Ընդ որում գրականության մեջ չկան զեկույցներ խեժերի և պոլիմերային ծածկույթների նմանատիպ քիմիական փոփոխությունների կիրառման մասին», - գրված է հոդվածում:
Ընդհանուր առմամբ, գիտնականները մշակել են ծածկույթի հինգ տարբեր նմուշներ, որոնցից յուրաքանչյուրում քիմիական նյութերի տարբեր համակցություններ են եղել: Փորձարկման ընթացքում նրանք հասել են սառույցի կպչունության կրճատման մինչև 43 %, ինչպես նաև սառեցման ուշացման 70 անգամ համեմատած պանելների չփոփոխված ծածկույթի հետ: Հետազոտողները նաև ընդգծել են, որ այդ ծածկույթները կարող են կիրառվել ֆոտոգալվանային վահանակների վրա, «քանի որ կատարված փոփոխությունը չի ազդել արևային վահանակների ծածկույթների օպտիկական հատկությունների վրա»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]