Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին
EconoмицсՉինական CHN Energy ընկերությունը միացրել է Մենսի Լանհայ արևային էլեկտրակայանը՝ 3 ԳՎտ հզորությամբ: 14-ամսյա շինարարության ընթացքում կայանում տեղադրվել է 5.9 միլիոն ֆոտոէլեկտրական վահանակներ, ընդհանուր արժողությամբ 1.6 միլիարդ դոլար: Կայանի արտադրած էլեկտրաէներգիան կմատակարարվի Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանից դեպի արևելյան ափերին գտնվող նահանգներ գերբարձր լարման գծերով:
Գերբարձր լարման գծերը «մաքուր» էլեկտրաէներգիայով ապահովում են խիտ բնակեցված քաղաքները, որտեղ բավարար տեղ չկա հողմային և արևային էլեկտրակայանների համար: «Մենսի Լանհայ» էլեկտրակայանը զբաղեցնում է 70 քառակուսի կիլոմետր տարածք, որը 35 անգամ ավելի մեծ է Մոնակոյի տարածքից (2 քառակուսի կիլոմետր): Չինաստանն արդեն օգտագործում է գերբարձր լարման տեխնոլոգիաներ: Օրինակ, Ջիանսու նահանգը Չինաստանի արևելքում ստանում է էլեկտրաէներգիա երկու գերբարձր լարման գծերով:
Քանի որ «Մենսի Լանհայ» նախագիծն իրականացվել է նախկին ածխի հանքի տարածքում, շինհրապարակում դիտվել է հողի սուզում: Դա պահանջել է հատուկ ինժեներական լուծումներ, ներառյալ՝ ճկուն ամրացման համակարգեր: Վահանակների վիճակը ստուգվելու է անօդաչու սարքերի միջոցով, որոնք կլիցքավորվեն դոկ-կայաններում, իսկ մաքրումը կիրականացվի մաքրման ռոբոտներով: Սովորաբար այդ ռոբոտներն օգտագործում են չոր մաքրման մեթոդը, որը թույլ է տալիս հեռացնել աղտոտումները միկրոֆիբրային հակաստատիկ նյութերով:
Չինաստանը համաշխարհային առաջատարն է արևային էներգետիկայի զարգացման տեմպերով: Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) տվյալներով՝ 2023 թվականին Չինաստանի մասնաբաժինը կազմել է ֆոտոէլեկտրական նոր հզորությունների 63 %-ը աշխարհում (199.1 ԳՎտ 345.5 ԳՎտ-ից): Դա պայմանավորված է, մասնավորապես, արևային վահանակների արտադրության համար օգտագործվող հումքի բարձր հասանելիությամբ: ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ 2022 թվականին Չինաստանն արտադրել է աշխարհի սիլիկոնի 68 %-ը և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում արծաթի արտադրության մեջ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]