«Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ
SportԶլատան Իբրահիմովիչը, ով զբաղեցնում է «Միլանում» խորհրդականի պաշտոնը, խոսել է տրանսֆերների մասին:
Հայտնի նախկին հարձակվողը խոստովանել է, որ ակումբը չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Մեզ ձմեռային տրանսֆերներ պե՞տք են: Ցանկություններ ունե՞ք։ Մենք ունենք ֆուտբոլսիտների որոնման համակարգ, որը որոշում է, թե ով է մեզ անհրաժեշտ: Այս պահին մենք չենք մտածում տրանսֆերների մասին։
Տեսնենք, թե ինչպես կանցնեն հաջորդ երկու ամիսները։ Հուսով եմ, որ մեր ֆուտբոլիստներից ոչ մեկը վնասվածք չի ունենա։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կպահպանենք ներկայիս կազմը»,- Զլատան Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։