Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր․ «Հայաքվե»
PoliticsԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի` նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։
Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։ Նախկինում գետնին էին հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի 0,5 հա շենքերը։
Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են այս գարնանը, այնուհետև Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցը։