Ուշադրություն…Նոր որոշում..Մեքենայում դիմակ կրելու կանոնները փոխվել են..ահա թե ինչ է պետք անել «ՏԵՍԱՆՅՈՒԹ»
SocityՊաշտպանիչ դիմակներն այսօրվանից արդեն դեղատներում ամենապահանջվածն են։ Պարետի որոշմամբ երկուշաբթիից դիմակների առկայությունը հանրային բաց տարածքներում պարտադիր է: Առանց դիմակ չի թույլատրվի առևտուր անելը, տրանսպորտ, մետրո, անգամ՝ մարզասրահ մտնելը։
Պաշտպանիչ դիմակները պարտադիր են նաև մանկապարտեզների, խանութների, գեղեցկության սրահների աշխատողների, վարորդների համար, դրանք 3 ժամը մեկ փոխելը՝ նույնպես: Բացառություն են հանրային սննդի վայրերը, որտեղ միայն անձնակազմն է պարտավոր մշտապես դիմակ կրել։
Ոստիկանության լրատվականի փոխանցմամբ՝ իրենք են հետևելու կանոնների պահպանմանը, խախտողների նկատմամբ էլ վարչական տուգանքներ կիրառելու՝ 100-250 հազար դրամի չափով։
«Եթե էդ իմ առողջությանն է վերաբերում, կպահպանեմ, բայց եթե պարետը որոշում է, էդ չեմ կարա պահպանեմ: Պարետը թող իրա առողջության մասին մտածի, ոչ թե մեր», - տաքսու վարորդ Արայիկը չի պատրաստվում դիմակ կրելու պարտադիր պահանջը պահպանել, պարացետամոլն էլ՝ դիմակով փոխարինել:
«Մի հատ դիմակ առնելու եմ գցեմ մեջը, անցնում են՝ դնեմ, կարող ա և չդնեմ էլ, ի՞նչ իմանամ՝ ոնց կստացվի: Ես չեմ գտնում իմաստը դրա, ես առավոտ, ցերեկ դեղը խմում գալիս եմ, մի հատ պարացետամոլ խմում եմ, գալիս եմ, ես զգում եմ, ինձ թվում ա էդ ա պաշտպանում, մնացածը չգիտեմ: Էդ 500 դրամը իմ տան մի օրվա հացն ա, էդ թղթի կտորին տամ, որ ի՞նչ», - ասաց վարորդը:
Դեղատուն մտած հաճախորդներից մեկը վրդովված էր՝ կորոնավիրուսը հաղթահարելու նրա առաջարկած դեղատոմսը՝ վարակից ընդհանրապես չխոսելն է:
«Ազատության» զրուցակիցը շենքում մաքրուհի է, ասաց՝ մինչև այս գործատուն դիմակ չի տվել, բայց ինքը գնել է՝ խոսակցությունների տեղիք չտալու համար։
«Ժողովրդի ձեռքը փող չկա, էդ էլ 4 ժամը մեկ պետք է փոխես, ամեն մարդ չի կարա ամեն օր առնի մի երկու հատ», - ասաց նա:
Այսօր առանց դիմակի փողոցում առևտուր անող կինը փակ ու բաց տարածքներում պարտադիր կրելուն եզակի կողմ արտահայտվողներից էր․ «Մեր տարիքը ընենց ա, որ պիտի իրոք ենթարկվենք»:
Խանութների դռներին բազմաթիվ են ցուցանակները՝ մուտքը միայն ձեռնոցներով ու դիմակով: Կոսմետիկայի խանութի վաճառողուհի Ֆլորան ասում է՝ կողքի խանութը փակվելուց հետո գրառումը կյանքի են կոչում: Երկուշաբթիին վաղուց է պատրաստ՝ երբ միանգամից երկու դիմակ ձեռք բերեց։
Դիմակներ այսօր էլ են շատերը կրում, բայց ինչպե՞ս, միանգամյան բազմակի են օգտագործում, դնում են միայն բերանին, հաճախ և՛ քիթը, և՛ բերանը բաց՝ թողնելով ծնոտին։
Համաճարակաբան Արման Բադալյանն ասում է՝ միայն ճիշտ կրելը կարող է պաշտպանել։ Համաճարակաբանն, այնուհանդերձ, կարծում է, խնդիրներից հնարավոր չի լինելու խուսափել:
«Վարորդին ո՞նց ենք մոնիտորինգ անելու՝ ինքը փոխել է, թե չի փոխել: Փոխելն էլ որոշակի ֆինանսական ծանրաբեռնվածություն է, չէ՞, էսօր մասկան 150, 200, թե քանի դրամ է ամենահասարակը, դա էլ է ֆինանսական բեռ: Խուսափողներ կլինեն, խարդախություններ, այսպես ասած, էս տեսանկյունից, ես համոզված եմ, կլինեն, կոնֆլիկտներ կլինեն, բայց բացարձակ դա չանել, նամանավանդ, եթե ունես հիվանդության շատացում, հիվանդությունը պարզ չի՝ ինչքանով է տարածված, օրեցօր մի բան էլ շատանում է, և ոչ մի բան չանել, դա էլ հասարակությունը, ես կարծում եմ, չէր ընդունի, դրա համար ինչ-որ օպտիմալ տարբերակն ենք ընտրել», - ասաց համաճարակաբանը: