Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել, շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի
PoliticsMediaHub-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել։ Այսինքն՝ երեկ տարածվող լուրերը ճիշտ էին, որ նա ևս «միացել է» հրաժարականների այս շքերթին, չնայած որ Կոմիտեից պաշտոնական հաստատում չկար։ Մեզ ասացին, սակայն, որ Քյարամյանը հաստատ գրել է դիմում, քիչ ուշ նաև կլինի պաշտոնական հաստատում։
Քննչական կոմիտեից էլ մեզ ասացին՝ օրվա ընթացքում Կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն կտարածի։ Ըստ էության՝ ՔԿ-ից ևս չեն հերքում, որ հաղորդագրությունը հենց Արգիշտի Քյարամյանի ազատման մասին է լինելու։
Վահե Մակարյան