Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան
PoliticsՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես ծնվել, ապրել ապրում և ապրելու եմ Հայաստանում, աշխատել, աշխատում, հարկ եմ վճարել և վճարում Հայաստանում։ Պետական պաշտոն չեմ ունեցել, որ թալանով զբաղվեմ, կամ պետական պաշտոնը չարաշահեմ, որպեսզի կարողանամ ինչ որ գումարներ աշխատել, կամ իմ անձնական շահերը առաջ մղել։

Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ իմ պետությանը եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ։ Սա շատ կարևոր ցուցիչ է, որպեսզի հասարակությունը ինքը հասկանա, որ իր առջև խոսող իր հայրենակիցը իր գործունեության և կյանքի ընթացքում սեփական պետությանն ու ժողովրդին չի խաբել, չի խանգարել և չի վնասել։
Մհեր Ավետիսյան