Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը
InternationalԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Նյու Յորքում հանդիպում է տեղի ունեցել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի միջև։ Այդ մասին նա նոյեմբերի 16-ին հայտարարել է ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, The New York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իրավանիի հանդիպման մասին։ Նշվել էր, որ նրանք քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացումը։