Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով
PoliticsՄինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են, հիմա թվերը չեմ ուզում հրապարակել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն», - ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանում անցկացվող COP29 կլիմայական համաժողովի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավեր է ուղարկել Հայաստանին:
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից մի քանի ներկայացուցիչներ գրանցվել էին համաժողովին մասնակցելու համար, նրանք չեն մասնակցել։ Մենք կարծում ենք, որ սա նրանց համար բաց թողնված հնարավորություն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։