Գեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. նրանց հայրն օրեր առաջ է ինքնասպան եղել
SocityԳեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել նոյեմբերի 9-ին: Ժամը 23:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։