«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի
SportԻտալիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտեր»-ը կհյուրընկալվի առաջատար «Նապոլի»-ին։ «Ներաձուրի»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է առաջիկա հանդիպման մասին, գրում է armsport.am-ը։
«Դեռ վաղ է խոսել աղյուսակում դիրքի մասին։ Առջևում շատ խաղեր կան, բայց մենք գիտենք, որ այս հանդիպումը կարևոր է մեզ համար։ Պատրաստվում ենք, փորձում ենք ֆիզիկապես ու հոգեպես վերականգնվել։ Մեզ մոտ լարված շրջան էր, բայց մենք հաղթահարել ենք դա։ Մեզ գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ։ Անտոնիո Կոնտեն շատ բան տվեց «Նապոլի»-ին։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն կողմերը մեր երկրպագուների առաջ»,- ասել է Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Նապոլի» - «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր ժամը 23։45-ին։