«Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ Գրիգորյան
Videos«Ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, կինս եղել է Յուլիան, ում հետ ծանոթացել ենք այստեղ, նա Ռուսաստանից էր: Ամուսնություն, հարսանիք որպես էդպիսին ես չեմ ունեցել դրանից հետո: Ասում են՝ դու 10 անգամ ամուսնացել ես, ես էլ օգնում եմ, ասում եմ՝ 10 չէ, այլ՝ 11: Բայց իրականում եղել է այդ 1 ամուսնությունը:
Կանանք իմ կյանքում եղել են, ինչպես մյուս բոլոր տղամարդկանց կյանքում, ուղղակի, քանի որ ես չեմ թաքցրել այդ շփումները, հարաբերությունները, մարդկանց միշտ թվում է, որ ինձ մոտ շատ-շատ է եղել: Ուղղակի ես խոսել եմ դրա մասին: Ընդամենը դա է տարբերությունը»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով անձնական կյանքից, ասել է դերասան Գևոր Գրիգորյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Իրականում բաժանման պատճառները միշտ տարբեր են, կամ այդպես են թվում: Ինձ թվում է, որ մարդիկ հարաբերությունների մեջ մտնելուց առաջ լիովին չեն գիտակցում, թե ինչերի հետ են բախվելու այդ ընթացքում ու պատրաստ չեն իրար զիջելու, հասկանալու, էմոցիաներին չտրվելու:
Կենցաղում ես բարդ չեմ, ինձ կարելի է չկերակրել, ես կարող եմ իմ հագուսներն ինքս լվանալ, կամ չվացած հագնել, շատ թեթև եմ կենցաղում: Կյանքում չեմ ասի՝ ինչու ուտելու բան չկա, ինչու շորերս արդուկած չէ, ոչ մի անգամ նման խոսակցություն չի եղել:
Համացանցում ինձ օրը մեկի հետ ամուսնացնում, բաժանում են: Դրա մասին ես իմանում եմ ընկերներիցս կամ ընտանիքիցս: Ծիծաղելով զանգահարում, կիսվում են նորությամբ:
Ես իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է, գտել եմ»,- անկեղծացել է Գևորգ Գրիգորյանը: