ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում
Videos«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սկսել է Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագիրը: Նախագծի ընդհանուր արժեքն է 6,3 մլրդ դրամ, այն նախատեսված է ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում: Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:
Ավարտելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատանքները՝ նույն սկզբունքով մյուս վարչական շրջաններում ևս կիրականացվեն վերակառուցման աշխատանքներ: