11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը
CultureՄեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։
Մինչև նոյեմբերի 8-ը ներկայացումներով հանդես կգան Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը։
Փառատոնը կփակվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Իշամեղու» ներկայացմամբ։
Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 8-ը ցուցադրվում են նաև Հայաստանի նկարիչների միության անդամներ քանդակագործ Վանուշ Սաֆարյանի և գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի աշխատանքները։