Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառեր
VideosԵրևանի փողոցներում 70-ից 100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են իրենց կենսունակությսունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ:
Նման պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև դեֆորմացված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։
Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ: