Ռուս-ուկրաինական հակամարտnւթյան արդարացի լուծում պետք է գտնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում. Թուրքիայի ԱԳ նախարար
PoliticsԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս-ուկրաինական հակամարտության արդարացի լուծման պայման է անվանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը շարունակում է ընդհանուր եզրեր փնտրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
«Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ: Մենք չենք հրաժարվում նրանց լսելուց։ Ընկերը միայն ճշմարտությունն է ասում, մենք այդպես էլ անում ենք: Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում», - ասել է Հաքան Ֆիդանը Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Թուրքիայի խաղաղապահ ջանքերը, սակայն Ուկրաինային զենքի մատակարարումը «տարակուսելի է»։