Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
InternationalՆոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։
Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Հրդեհի վայրում աշխատել են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։