Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի սկզբին Թեհրանի հրթիռային հարձակման
InternationalԳիշերը ժամը 3-ի սահմաններում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին»՝ ի պատասխան «Իրանի ռեժիմի շարունակական հարձակումներին Իսրայելի դեմ»:
Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում իրանական ռազմական օբյեկտներին, նշում է Reuters-ը։
Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի քանի ռազմաբազաներ հայտնվել են իսրայելական կրակի տակ, հաստատել է իրանական Fars գործակալությունը։
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է «ուժեղ պայթյունների» մասին Թեհրանի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, իրանական հետախուզության ներկայացուցիչները պետական հեռուստատեսությանը հայտնել են, որ ուժեղ պայթյունների ձայները «կարող են կապված լինել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման հետ», հայտնում է Reuters-ը։
BBC-ի պարսկական ծառայությունը նշում է, որ իրանական պետական լրատվամիջոցները հերքում են, որ իսրայելական հարձակումները իրական վնաս են պատճառել՝ դրանք անվանելով անհաջող։