Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ
VideosԱմիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցից հեռացվեցին կենսունակությունը կորցրած հարյուրամյա ծառերը: Դրանց փոխարեն տնկվեցին արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ, որոնց ծաղկման շրջանը տևում է 3-4 ամիս:
Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքներն ընդլայնելու նպատակով այժմ այդ նույն փողոցում թփեր են տնկվում, հեռացվում են երկաթե ցանկապատերն ու բետոնապատված հատվածները: