Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց
InternationalԳերմանիան զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել Իսրայելին, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման վերջին տարելիցին նվիրված բանավեճի ժամանակ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար և կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Շոլցին և նրա կառավարությանը Իսրայելին զենքի մատակարարումը հետաձգելու և նույնիսկ իր կառավարության վրա ճնշում գործադրելու մեջ։
«Մենք զենք ենք մատակարարել և զենք ենք մատակարարելու», - պատասխանել է Շոլցը, ում խոսքերը մեջբերված են Բունդեսթագի կայքում։
«Մենք կառավարությունում որոշումներ ենք կայացրել առաջիկայում նոր մատակարարումներ ապահովելու համար»,- հավելել է կանցլերը։
Սեպտեմբերի վերջին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել էր, որ Գերմանիան Իսրայելին չի մատակարարում զենք, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների համար։ Սակայն ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին նվիրված ելույթում Բերբոքը պարզապես ասել է, որ Գերմանիան շարունակում է զենք մատակարարել Իսրայելին։