Այս մթերքները միանշանակ կբարձրացնեն ձեր տրամադրությունը
SocityՆյարդահոգեբան Իրինա Խվինգիան նշել է, թե որ մթերքներն են բարձրացնում տրամադրությունը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Sputnik ռադիոյին:
Փորձագետի կարծիքով, շոկոլադը և բանանն արդյունավետորեն բարձրացնում են տրամադրությունը: Այնուամենայնիվ, կան նմանատիպ հատկություններով այլ մթերքներ:
Մասնագետը նաև ուշադրություն է հրավիրել ընկույզների օգտակարության վրա․ «Ընկույզն ու պիստակը համարվում են լավագույնը»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամադրությունը բարելավելու համար բավարար է օրական 50 գրամ:
Այնուամենայնիվ, կան մթերքներ, որոնք փչացնում են տրամադրությունը: Նյարդահոգեբանը նշել է, որ դրանց մեջ ներառվում են էներգետիկ ըմպելիքները: Ըստ նրա, նման ըմպելիքի մի բաժակը կարող է հավասար լինել տասը բաժակ սուրճի․ «Այսպիսի կոնցետրացիան ուղեղին ոչ մի լավ բան չի բերում»,-ասել է մասնագետը: