Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են
Socity«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։ «Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,-ասաց նա։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից չհայտնեցին, թե Քոչարյանն իրենց մոտ որքան ժամանակ կմնա։ Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանից ապրիլի 28֊ին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների։