Ինչո՞ւ է Աստված ստեղծել չարը. ուսանողի պատասխանը զարմացրեց բոլորին
Ինչո՞ւ է Աստված ստեղծել չարը. ուսանողի պատասխանը զարմացրեց բոլորին
Համալսարանի դասախոսը տվեց մի այսպիսի հարց իր ուսանողներին։
-Այն ինչ գոյություն ունի, ստեղծվել է Աստծո՞ւ կողմից։
Մի ուսանող համարձակ պատասխանեց։ -Այո, ստեղծվել է Աստծու կողմից։
-Աստված ամեն ի՞նչ է ստեղծել,- հարցրեց դասախոսը։
-Այո, պարո՛ն,- պատասխանեց ուսանողը։
Դասախոսը ասաց․
-Եթե Աստված ամեն ինչ է ստեղծել, դա նշանակում է, որ նա ստեղծել է նաև չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն պնդմանը, որ Աստված է կառավարում ամեն ինչ, Աստված հենց չարիքն է։
Ուսանողը լռեց նման պատասխանից հետո։ Դասախոսը շատ գոհ էր իրենից։ Նա գովեց իրեն ուսանողների մոտ, քանի որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատը առ Աստված անհեթեթություն է։
Բայց մի ուսանող ձեռք բարձրացրեց և ասաց․
-Կարող եմ Ձեզ մի հարց տալ, պրոֆեսո՛ր։ -Իհարկե՛,-պատասխանեց դասախոսը։
Ուսանողը ոտքի կանգնեց և հարցրեց․
-Պարո՛ն, ցուրտ գոյություն ունի՞։
-Այդ ի՞նչ հարց էր։ Իհարկե գոյություն ունի։ Դու երբեք չե՞ս մրսել։
Ուսանողները ծիծաղեցին համակուրսեցու հարցի վրա։
-Իրականում, պարո՛ն, ցուրտ գոյություն չունի։ Համաձայն ֆիզիկայի օրենքների, ցուրտ մենք զգում ենք, երբ բացակայում է տաքությունը։ Մարդուն և իրերին կարելի է ուսումնասիրել էներգիայի տեսակետից։
Բացարձակ 0 աստիճանը դա տաքության բացակայությունն է։ Ամեն նյութական բան այդ աստիճանում դառնում է իներտ և չի կարող արձագանքել։ Ցուրտը գոյություն չունի։ Մենք ստեղծել ենք այդ բառը, որպեսզի նկարագրենք այն երևույթը, որը մենք զգում ենք տաքության բացակայության ժամանակ։
Ուսանողը շարունակեց։ -Պրոֆեսո՛ր, մթություն գոյություն ունի՞։
-Իհարկե՛։
-Դուք կրկին սխալվում եք։ Մթություն նույնպես գոյություն չունի։ Մթությունը մենք տեսնում ենք լույսի բացակայության ժամանակ։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը։ Լույսը կարելի է բաժանել տարբեր երանգների, որոնք ունեն տարբեր երկարությամբ ալիքներ։
Իսկ մթությունը անհնար է բաժանել։ Ինչպես կարելի է որոշել մթության աստիճանը։ Իհարկե լույսն է հնարավորություն տալիս որոշելու մթության աստիճանը։
Եվ վերջապես երիտասարդ տղան հարցրեց դասախոսին։
-Պարո՛ն, չարը գոյություն ունի՞։
Այս անգամ դասախոսը անվստահ պատասխանեց։
Ինչպես ես արդեն ասացի, գոյություն ունի։ Մենք այն տեսնում ենք ամեն օր։ Դաժանությունը մարդկանց միջև, հանցագործությունների աճ և ուժի կիրառում ամբողջ աշխարհով մեկ։ Այս բոլորը չարի օրինակներ են։
Այս դեպքում ուսանողը պատասխանեց․
-Չար գոյություն չունի, պարո՛ն։ Չարը դա Աստծո բացակայությունն է։ Չարը ցրտի և մթության պես ստեղծվել է մարդու կողմից, որ նկարագրի Աստծո բացակայությունը։ Չարը դա մարդկային հոգու մեջ աստվածային սիրո բացակայությունն է։
Ուսանողի անունը Ալբերտ Էյնշտեյն էր։