ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ
SocityՀարգելի ուսուցիչներ, դասախոսներ, կրթական ոլոտի մասնագետներ
ԶՊՄԿ ընկերությունը սրտանց շնորհավորում է բոլորին` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում աշխատանքային և անձնական ձեռքբերումներ:
Մեծ է Ձեր ներդրումը սերունդների դաստիարակության գործում, ավելին` դուք առանձնահատուկ դերակատարում ունեք Ձեր սաների կյանքում:
Սյունիքի մարզի 117 դպրոցներում սովորում է
17 612 աշակերտ, դասավանդում`1750 ուսուցիչ:
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու Ձեր անձնուրաց աշխատանքի կարևորությունը:
ԶՊՄԿ ընկերությունն իր որդեգրած սոցիալական քաղաքականության շրջանակում կրթական ոլորտը միշտ որպես առաջնահերթություն է դիտարկել, կրթության որակի բարձրացմանը նպաստելու համար սահմանել ուսման վճարների փոխհատուցման սահմանված չափ` համաձայն ուսանողի առաջադիմության: Քանզի համոզված ենք, որ որակյալ կրթությունն է միայն այսօր և վաղը ապահովելու` տարբեր ոլորտներում պահանջված մասնագետների առկայությունը:
Հարգելի ուսուցիչներ, դուք եք ապագա աշխատակից կրթողը, կրթական ոլորտի հիմնասյունը:
Կրկին շնորհավորում ենք Ձեզ, եղեք գնահատված և կայացած Ձեր աշխատանքում: