«Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին
Politics«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին:
ԱՌԱՋԱՐԿ - ՊԱՀԱՆՋ 4
Սիրելի հայրենակիցներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
ՀՀ իշխանություններին ուղարկեցինք չորրորդ առաջարկ-պահանջը։
Առաջարկը վերաբերում է վարձու աշխատող հանդիսացող անձանց՝ կազմակերպություններում աշխատանքով պայմանավորված, աշխատանքի ժամանակահատվածում բաժնեմասնակցության իրավունքի տրամադրմանը։
Առաջարկի ընդունման պարագայում ՀՀ մասնավոր ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան դառնալ բաժնետեր այն կազմակերպություններում, որտեղ աշխատում են, էականորեն կավելանա աշխատանքի արտադրողականությունը, կբարելավվի աշխատակիցների սոցիալական կարգավիճակը, իսկ տնտեսվարողների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ շրջանառության ծավալների ավելացման համար։
Շարունակենք պահանջատեր լինել։