Սև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխին. Past.am
SocityPast.am-ը գրում է.
Հայաստանում անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դրսևորումները չեն շրջանցել ավտոմեքենաների ներկրման ու վաճառքի շուկան։ Օրինակ, «Տոյոտա Երևան» սրահում այս տարի էժան գներով վաճառվել են 2022 թ. արտադրության մեքենաներ՝ ոչ «ինվոյսային» գներով։ Խոսքն ավելի քան 200 մեքենաների մասին է, որոնց համար անկանխիկ եղանակով մուտք են արվել վաճառքի գներից բավականաչափ ցածր գումարներ, ինչը նշանակում է, որ իրական շրջանառության զգալի մասը թաքցվել է։
Այս փաստը, կարծես, չի վրիպել համապատասխան մարմինների ուշադրությունից։ Մեր տեղեկություններով, «Տոյոտա Երևանի» գլխին, այսպես ասած, սև ամպեր են կուտակվել։