Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
SocityՖասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։ Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո և այցելուներին ներկայացնելու է իր թվային նորարարական պրոդուկտները։
Ֆասթ Բանկի տաղավարի բացումն ազդարարվել է առանձնահատուկ ներկայացումով՝ ոգեշնչված նոր թողարկված ԱԿՆքարտերի մտահղացմամբ։ Այցելուները կարող են տեղում հայտ լրացնել օրերս թողարկված նոր ԱԿՆքարտեր ձեռք բերելու համար։ DigiTec 2024 չորսօրյա ցուցահանդեսին ընդառաջ՝ Բանկն իր տաղավար այցելած և հավելվածը ներբեռնած օգտատերերին անվճար տրամադրելու է Վիզա Գոլդ քարտեր։
Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին ներկայացվելու է նաև ֆինանսաբանկային ոլորտում առաջին և եզակի՝ Temp անգրավ բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու տեղում դիմել օնլայն բիզնես վարկի և անմիջապես ստանալ պատասխանը։
Ֆասթ Բանկը նաև ստեղծել է առաջին՝ հայերեն խոսքը տեքստի վերածող StT (Speech to text) մոդելը, որը ձևավորվել է Բանկի կողմից մշակված «Խոսափող» հավելվածի տվյալների շտեմարանի հիմքի վրա։ Ընդգծենք, որ StT մոդելն աշխատում է մեքենայական ուսուցման՝ ML ալգորիթմով։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։
Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները կարող են զեղչեր ձեռք բերել Բանկում գործող, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ռոբոտացված պահատուփերի ծառայությունից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում սպասվում են հետաքրքրաշարժ քուիզեր և անակնկալներ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և առաջին հայկական բանկն է, որն ունի գործող մասնաճյուղ Fastexverse վիրտուալ տարածքում։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։