23 անհետ կորած զինծառայողների հարազատները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
SocityԿառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար 2024-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13,8 մլն դրամ:
Ըստ այդմ, ամենամսյա վճարները նրանք կստանան եւս երկու ամիս՝ սեպտեմբերի եւ հոկտեմբերի համար:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 հազար դրամ: Այս որոշումը տարածվելու է 23 անհետ կորածի ընտանիքին աջակցություն: