Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան
PoliticsՍահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց հատուկ ընդգծվել էր, որ այդ համաձայնությունը վերջնական չէ։ Այժմ ՍԴ-ն խորհրդակցական սենյակում քննարկելու և հրապարակելու է իր որոշումը։ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը նշում է, թե խնդրահարույց կետեր կան կանոնակարգում, որոնց մասին կհայտնի խորհրդակցական սենյակում։
Խնդրահարույցն, իհարկե, համաձայնության վերջնական չլինելու հանգամանքն է, որն Ադրբեջանին թույլ է տալիս սահմանազատում անել որևէ հատվածում իրեն հարմար ձևով, այդկերպ օրինականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի զավթումները։ Սահմանադրական դատարանը, մեծ հավանականությամբ, կողմ է լինելու կանոնակարգին, այն ուղարկելու է խորհրդարան։
Ի վերջո, պաշտոնավարման վեց տարիներին Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է ՍԴ-ն աղավաղելու, իր կողմնակիցներով լցնելու, հարցերն իրեն ձեռնտու ուղով տանելու համար։ Մնացել է միայն Հրայր Թովմասյանը, որի ձայնը ոչինչ չի որոշում։ Նրան էլ առաջիկայում դուրս կհանեն ՍԴ-ից, և դատական ամենակարևոր մարմինը վերջնականապես կվերաճի Փաշինյանի խամաճիկի։
Ժենյա Ադումյան