Telegram-ը սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ տարբեր երկրներում
VideosՓարիզում Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ը սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ տարբեր երկրներում։
Այս մասին գրում են Le Figaro-ն և Liberation-ը: Մասնավորապես՝ ԵՄ-ի անանուն երկիրն արդեն կարողացել է ստանալ իր խնդրանքի պատասխանը մի տելեգրամյան խմբի մասին, որում քննարկվում էր շուրջ հարյուր պատվիրված սպանություն։ Պատասխանի է սպասում նաև Հարավային Կորեայի հարցումը։
Ֆրանսիայում մեսենջերը պատասխանել է ազգային ոստիկանության և ժանդարմերիայի անչափահասների վարչության հարցումներին, ինչպես նաև տրամադրել է տեղեկատվություն, որը թույլ կտա բացահայտել որոշ կասկածյալների, այդ թվում՝ երեխաների դեմ հանցագործությունների վերաբերյալ: