Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է
SocityՍեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որը նախաձեռնել է Հանքագործների և մետալուրգների միությունը։
Միջազգային կարգի միջոցառմանը հրավիրված են խոշոր հանքարդյունաբերական երկրների հայազգի և արտասահմանցի լավագույն փորձագետները, Հայաստանի կառավարության ոլորտային պաշտոնյաները, հասարակական սեկտորի ներկայացուցիչները։
Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրների և ներուժի բացահայտմանը միտված միջոցառման գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Միջոցառման գործընկերներն են՝ BDO Armenia Lydian Armenia @ICMA Grant Thornton Armenia: