Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է
SocityԱյսօր կայանալու է ՀՀ Կառավարության հերթական նիստը։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնցից զեկուցվող են միայն 3-ը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննարկվող 3 հարցերից 2-ը վերաբերում են կրթահամալիր կառուցելուն։
ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող 1․63841 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի ՀՀ և գույքը կամրացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։
Նույնը նաև կիրականանա ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հաթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող 1.54081 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությանը ՀՀ-ին, որը նույնպես կամրեցվի ՀՀ ՏԿԵՆ-ին՝ կրթահամալիր կառուցելու համար ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղ գյուղում։