Մահացել է Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գոհար Փանաջյանը
CultureՄահացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գոհար Փանաջյանը։ Այս մասին հայտնում է Գոհար Փանաջյանի ամուսինը՝ Վարուժան Մարդանյանը։
«Ծանր հիվանդությունից հետո այսօր Գոհարս հեռացավ մեզանից՝ հոգում լիքը անկատար երազանքներ»,-սոցցանցի իր էջում գրել է ամուսինը։
ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Գոհար Փանաջյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։