Մարգո Ռոբին դարձել է Chanel No.5-ի նոր դեմքը
VideosՄարգո Ռոբին դարձել է Chanel No.5-ի նոր դեմքը։ Դերասանուհու մասնակցությամբ ամբողջական արշավը կներկայացվի հոկտեմբերին:
Նա նորաձեւության տան դեսպանն է 2018 թվականից և նախկինում նկարահանվել է այնպիսի ապրանքների քարոզարշավներում, ինչպիսիք են Nuit Blanche շրթներկի շարքը:
1921 թվականին թողարկված այս բույրն աշխարհում ամենակայուններից մեկն է, որն ունի մի քանի տեսակ, ինչպես օրինակ՝ ավելի թեթև, թարմ տարբերակով, որը կոչվում է No.5 L'Eau:
Ռոբին էստաֆետը վերցնում է ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարից, ով Chanel No.5-ի դեմքն էր 2020 թվականից։ Նախկին դեսպանների թվում էին նաև ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը և Մերիլին Մոնրոն:
Հայտարարության մեջ Ռոբին նկարագրել է օծանելիքը որպես «աշխարհի ամենահայտնի բույրերից մեկը» և ասել, որ իր համար մեծ պատիվ է միանալ «կանանց տպավորիչ շարքին», որոնք կապված են դրա հետ: