Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է
PoliticsՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր կառավարության նիստում ուշագրավ հայտարարություն է արել։ Նշել է, թե այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ունենք հանցագործության 18,818 դեպք, մինչդեռ նույն ժամանակահատվածում 23 թվականին ունեինք 19,891 դեպք:
«81,7 տոկոսը 18,818 դեպքից ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են: 23 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատած ծանր հանցագործությունները ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց աճել են առանձնապես ծանր հանցագործությունները դրանք 17,8 տոկոսով աճ են գրանցել և ինչն է նաև մեզ համար մտահոգիչ՝ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճ է արձանագրվել»,- ասել է Վարդապետյանը:
Հանցագործությունների թվի նվազումը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հաշվին է։ Իշխանությունները միտումնավոր չեն ասում, որ նվազումն էլ կապված է ոչ թե հանցագործությունների բացահայտման, այլ կոծկման, հաղորդումներ չընդունելու, բյուրոկրատական քաշքշքուկներով մարդկանց զզվեցնելու հետ։ Իսկ ծանր հանցագործությունները բարդ է կոծկել։ Արդյունքում էլ ակնհայտ է դառնում, որ Հայաստանն օրըստօրե վերածվում է ոչ թե Սիցիլիայի, այլ Հարավային Սուդանի, որտեղ բոլորը կրակում են բոլորի վրա։ Դե, իսկ, իրավապահ համակարգը զբաղված է մեկ մարդու պաշտպանությամբ։
Էլիզա Գալստյան