«Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում». Լեւոն Արոնյանի ընկերուհու հուզիչ գրառումը
SocityՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը գրառում է
կատարել սոցցանցերում:
«Բաց նամակ ընկերներիս.
Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր:
Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար լուծում: Լևոնը՝
ով իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ
ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու
ընթացքում, Լևոնը՝ կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից
դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան, կնոջը փրկելու հույսով: Ինչու՞, որովհետև դա
Լևոնն է, ով պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է
Ես ողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ:
Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես իր
կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում
փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին:
Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր
նմաններն աշխորհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ
էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ
դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին:
Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կեղքին են եղել և շարունակում են մեզ
աջակցել, նրանց ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը
տվեցին, նրանց ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ
համար, ես սիրում եմ ձեզ; Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է « Անգամ
չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես ել
համաձանյվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է
համարվում: Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի
նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է
սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ
օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին:
Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս
բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս:
Նամակիս վերջում ուզում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ
Արիանայի հիշատակին:
Արիանայի հիշատակին
Գնա սիրելիս, ես հասկացել էի
Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,
Գնա բայց թող վերջին անգամ
Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:
Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ
Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ
Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ
Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:
Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես,
Քո ոչ երկրային կատարելությամբ
Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի
Քո հրեշտակային ներկայությամբ:
Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս
Վեր բարձրացիր ու հավերժացիր
Ես վախենում էի սա խոստովանել
Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել
Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել»,- գրել է Անիտա Այվազյանը: